Վաշինգտոնում իրականացվել է քաղաքի փողոցները մարմնավաճառներից մաքրելու մեծ օպերացիա, որի ժամանակ ձերբակալվել են ինչպես մարմնավաճառներ, այնպես էլ կավատներ։ Նրանց ընդհանուր թիվը կազմել է 60 հոգի։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը։
Իրավապահները նաև բերման են ենթարկել համացանցի միջոցով իրենց հաճախորդներին գտնող մարմնավաճառներին։ Ոստիկանությանն ակտիվ օգնություն է ցուցաբերել տեղի բնակչությունը, ովքեր երբեմն մարմնավաճառների մասին տեղեկությունը փոխանցել են 911 ծառայության միջոցով։