տուն Քաղաքական Միջազգային Վաշինգտոնը Մոսկվային զգուշացրել է, որ պատժամիջոցներ կկիրառի, եթե Իրանի հետ ստորագրվի նավթային...

Վաշինգտոնը Մոսկվային զգուշացրել է, որ պատժամիջոցներ կկիրառի, եթե Իրանի հետ ստորագրվի նավթային պայմանագիր

73
0

85

ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե Մոսկվան և Թեհրանը պայմանագիր ստորագրեն, որով իրանական նավթի դիմաց ՌԴ-ն տրամադրելու է տարբեր ապրանքներ, այդ թվում՝ սարքավորումներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն։

Նա իր ռուս գործընկեր Անտոն Սիլուանովին զգուշացրել է այդ քայլի անթույլատրելիության մասին։ Սիլուանովը ներկայում գտնվում է Վաշինգտոնում, ուր ընթանում է Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար մարմինների նիստը։

Ամերիկացի նախարարի խոսքերով՝ Ռուսաստանի և Իրանի միջև գործարքը հակասում է «Վեցնյակի» կողմից անցկացվող բանակցությունների ժամանակ ստորագրված համաձայնագրին։

Հիշեցնենք, որ ըստ մամուլում հայտնված տեղեկությունների՝ այս գործարքի գինը կկազմի մոտ 20 մլրդ դոլար։