տուն Քաղաքական Միջազգային Վաշինգտոնը կսառեցնի ռուս պաշտոնյաների հաշիվները

Վաշինգտոնը կսառեցնի ռուս պաշտոնյաների հաշիվները

69
0

President-Barack-Obama-has-reiterated-his-call-for-high-earners-in-the-US-to-pay-more-in-taxes-in-his-first-news-conference-since-winning-re-election

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է սառեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի բոլոր այն քաղաքացիների հաշիվները, ովքեր, ըստ պաշտոնական Վաշինգտոնի, այս կամ այն կերպով կապ ունեն Ուկրաինայում և մասնավորապես Ղրիմում իրավիճակի ապակայունացման հետ: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:

Այս ցուցակում տեղ գտած անձանց նկատմամբ կկիրառվեն նաև վիզային սահմանափակումներ: Սպիտակ տունը չի բացառել նոր քայլերի իրագործումը` ի պատասխան Ղրիմի շուրջ զարգացող դեպքերի:

Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ յուրաքանչյուր նման քայլ կհանգեցնի համազոր պատասխանի պաշտոնական Մոսկվայի կողմից: