տուն Քաղաքական Միջազգային Վան Դամը զրկվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպանի տիտղոսից՝ Ֆալկաոյին ծաղրելու համար

Վան Դամը զրկվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպանի տիտղոսից՝ Ֆալկաոյին ծաղրելու համար

98
0

Nicolette-van-Dam

Դանիացի դերասանուհի Նիկոլետ վան Դամին զրկել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանի պատվավոր տիտղոսից՝ սոցցանցերում կատարած մի հրապարակման համար։ France Presse-ը տեղեկացնում է, որ դերասանուհին իր էջում տեղադրել է կոլումբիացի ֆուտբոլիստների կոլլաժ, որոնք իբր կոկաին են օգտագործում։

Լուսանկարի վրա Ռաամել Ֆալկաոն և Խամես Ռոդրիգեսն իբր հոտ են քաշում այն սփրեյից, որոնք մրցավարներն օգտագործում են դաշտում տուգանայինների ժամանակ նշումներ կատարելու համար։ Պաշտոնական Բոգոտան իր վրդովմունքն է հայտնել այս կապակցությամբ, իսկ որոշ ժամանակ անց հայտնել, որ Վան Դամը ինքնակամ հրաժարվել է ՄԱԿ-ի դեսպանի տիտղոսից։

Դերասանուհին իր էջից ջնջել է լուսանկարը՝ միաժամանակ ափսոսանք հայտնելով տեղի ունեցածի կապակցությամբ։