տուն Քաղաքական Միջազգային Վանում կայացել է Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Վանում կայացել է Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

75
0

Glavy-MID-Azerbaydzhana-Irana-i-Turtsii

Վանում երեկ կայացել է Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը։ Այս մասին հաղորդում է թուրքական TRT-ն։

Հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր։ Օրակարգում են եղել նաև Սիրիային վերաբերող հարցերը։ Հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ մտահոգություն հայտնելով դրա չկարգավորված լինելու հանգամանքի կապակցությամբ։

Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը Նովրուզի առաջիկա տոնակատարությունների կապակցությամբ հանդես է եկել շնորհավորական խոսքով՝ նշելով, որ Նովրուզը միասնական տոն է Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի համար, որը միավորում է ժողովուրդներին։