Ինձ համար հստակ է, որ պարոն Վանեցյանը, ըստ էության, չի համապատասխանել այն ակնկալիքներին, որ նրանից ունեցել է քաղաքական մեծամասնությունը։ Այս մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
«Ես հավելյալ մեկնաբանություն այս թեմայով չունեմ»,- ասաց նա՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել են հարցին։