Ամեն տարի հազարավոր տեղացի ու օտարերկրացի զբոսաշրջիկներ հյուրընկալող Վանա լճի Աղթամար կղզին ու հայկական Սուրբ Խաչ եկեղեցին յուրահատուկ գեղեցիկ են հատկապես ձմռանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ձյան սավանի տակ թաքնված հայկական այս պատմամշակութային կոթողը՝ շրջապատված ձյունածածկ հայկական լեռներով, պարզապես հիացնում է այցելուներին: