տուն Լուրեր Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է. ԱԻՆ

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է. ԱԻՆ

188
0

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 17:23-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում՝ Լերմոնտովո համայնքի հանդիպակաց սարալանջին, այրվում է խոտածածկույթ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջը:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսության» փոխտնօրենի կողմից տեղեկություն է ստացվել, որ հրդեհը գտնվում է դժվարամատչելի վայրում, տարածման վտանգ չկա։

Ժամը 21:30-ին կրկին տեղեկություն է ստացվել, որ Լերմոնտովո և Շահումյան գյուղերի հարակից սարին նկատվում է հրդեհի օջախ:

Ժամը 21:35-ին կապ է հաստատվել Լերմոնտովոյի համայնքապետի հետ: Վերջինս տեղեկացրել է, որ հրդեհի օջախը գտնվում է ճանապարհից մոտ 4կմ հեռավորության վրա՝ սարի գագաթին. մոտեցման ուղիներ չկան. տեղում իրականացվում է հերթապահություն:

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 08:18-ին, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում՝ Լերմոնտովո գյուղի հանդիպակաց սարալանջ (Սվանցի կոչվող սար) է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 8 փրկարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։38-ին:

Ժամը 16։12-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։ Հրդեհի մակերեսը կազմում է մոտ 20 հա խոտածածկույթ։

Դեպքի վայրում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից իրականացվում է հերթապահություն։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: