Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում դեկտեմբերի 12-ին, ժամը 00.30-ին, հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի և որովայնի վնասվածքներ» ախտորոշմամբ, մահացած վիճակում «Վանաձոր» Բ/Կ-ի դիահերձարան է տեղափոխվել Ռումինիայի քաղաքացի, 1960 թ. ծնված Իոան Դեիասը:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:
Պարզվել է, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 7-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Ի. Դեիասին և դիմել փախուստի, որն էլ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ և Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 13-ին, ժամը 02.00-ին, բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Գառնիկ Մ.-ն և տվել ինքնախոստովանական բացատրություն, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ին, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 7-րդ կմ-ին վրաերթը կատարել է ինքը իր վարած «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն: