տուն Լուրեր Վանաձորում վերջին տարիներին շատացել են բնածին ինֆեկցիաներ ունեցող ծնունդերը. Վանաձորի ծննդատուն

Վանաձորում վերջին տարիներին շատացել են բնածին ինֆեկցիաներ ունեցող ծնունդերը. Վանաձորի ծննդատուն

242
0

DSC_0118

Վանաձորի բժշկական կենտրոնի՝ մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքում, ուր տարեկան կտրվածքով լինում է 1400-1600 ծնունդ, վերջին տարիներին շատացել են սպեցիֆիկ ինֆեկցիաներով ծնվող երեխաները: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասում է Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատան նեոնատոլոգ Լիլիթ Կարաքեշիշյանը:

«Հիվանդությունների մեջ նորածինների մոտ գերակշռում են բնածին ինֆեկցիաները: Բնածին արատներ էլ կան: Առաջին հերթին, ես դա կապում եմ մեր երիտասարդների ոչ առողջ ապրելակերպի հետ: Դա է ամենամեծ պատճառը, որովհետեւ գիտեք, որ երիտասարդները ե´ւ խմիչքի նկատմամաբ անտարբեր չեն, ե´ւ ծխախոտի»,-ասում է Կարաքեշիշյանը:

Նեոնատոլոգը նշում է, որ երիտասարդների մոտ սեռավարակներ նույնպես հաճախ են հանդիպում, սակայն նման դեպքերում կոնսուլտացիան հայտնաբերում է վարակը, եւ բժիշկները բուժում են նշանակում:

«Մենք սեռավարակների պատճառով ինֆեկցիա ստացած նորածիններ քիչ ենք ունենում»,-հավելում է Կարաքեշիշյանը:

Վանաձորի երկրորդ կարգի բժշկական կենտրոնի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքը սպասարկում է Թումանյանի, Սպիտակի, Ստեփանավանի, ինչպես նաեւ Ալավերդու տարածաշրջանները: Բայց կան որոշ պաթոլոգիաներով կամ խնդիրներով հղիներ, որոնց ուղեգրում են Երեւան, քանի որ այդպիսի հղիներն ու նորածինները հատուկ պայմանների ու սպասարկման կարիք ունեն: