տուն Հասարակություն Իրավական Վանաձորում սպանված ու մասնատված կնոջ դին գտել են քաղաքային աղբանոցում. որդին տարիներ...

Վանաձորում սպանված ու մասնատված կնոջ դին գտել են քաղաքային աղբանոցում. որդին տարիներ առաջ սպանել էր քաղաքի նոտարին

1102
0

87-ամյա մորը դաժանաբար սպանելու համար կասկածվող 58-ամյա որդին խոստովանել է հանցանքը: Նա ասել է, որ ինքն էլ կացնով սպանել մորը ու մասնատել մարմինը:

Ինչպես տեղեկացնում է «Հայկական Ժամանակ»-ը 58-ամյա  տղամարդը նախկինում դատապարտված է եղել. նա մեղավոր է ճանաչվել եւ 2007 թվականին 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտվել Վանաձոր քաղաքի նոտար Սոնյա Վերանյանին իր աշխատասենյակում որսորդական հրացանով սպանելու եւ ապօրինի հրազենի օգտագործման համար: Պատժի կրումից տղամարդն ազատ էր արձակվել 2018 թվականին:

Տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ մոր մարմինը դանակով մասնատելուց հետո, լցրել է պոլիէթիլենային պարկի մեջ, նետել աղբանոցն ու այրել: 87-ամյա կնոջ մասնատված ու կիսաայրված մարմնամասերը իրավապահները հայտնաբերվել են քաղաքային աղբավայրում, որը գտնվում է Արջուտ գյուղի սկզբնամասում:

ՀԺ-ի տեղեկություններով, մայր ու որդի ապրել են միասին: Մոր անհետանալու մասին ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել դուստրը՝ մի քանի օր մորից լուր չունենալուց ու նրանց չգտնելուց հետո:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ 58-ամյա տղամարդը հաշվառված է եղել Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում, վերջերս կրկին տեղափոխվել է այնտեղ, սակայն մի քանի օր անց դուրս գրվել:

Դեպքի առթիվ սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, տղամարդը ձերբակալված է: