տուն Հասարակություն Վանաձորը համատեղ ջանքերով պետք է դարձնենք մատնացույց անելու քաղաք՝ լավ առումով

Վանաձորը համատեղ ջանքերով պետք է դարձնենք մատնացույց անելու քաղաք՝ լավ առումով

165
0

Վանաձորի օրվա առթիվ համաքաղաքացիներին շնորհավորեց քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

ՀԺ-ի հետ զրույցում քաղաքապետը հայտնեց, որ Վանաձորը աշխարհի ամենահեռավոր անկյունում ապրող վանաձորցու եւ քաղաքի ամենակենտրոնում ապրող վանաձորցու համատեղ ջանքերով պետք է դարձնել մատնացույց անելու քաղաք՝ լավ առումով:

«Ես հուսով եմ Վանաձորը շատ ասելիք ունի ոչ միայն հանրապետությանը, այլ նաեւ աշխարհին եւ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, դա մեր երազանքն է: 

Մաղթում եմ բոլոր վանաձորցիներին, որ ապրեն հարմարավետ, գեղեցիկ ու մաքուր քաղաքում՝ խաղաղ երկնքի տակ եւ առողջ»,-ասաց քաղաքապետը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here