տուն Քաղաքական Վայքը նոր ոստիկանապետ ունի

Վայքը նոր ոստիկանապետ ունի

335
0

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով՝ այսօր Վայքի ոստիկանապետ է նշանակվել Կարեն Սերոբյանը:

Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Այս պաշտոնը մի քանի օր է՝ թափուր էր. ոստիկանապետի պաշտոնակատարի հրամանով՝ Վայքի արդեն նախկին ոստիկանապետ Գեւորգ Հակոբյանը նշանակվել էր Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ:

Նշենք, որ վերջին շրջանում Արման Սարգսյանը մի շարք փոփոխություններ է կատարում համակարգում:

Armtimes.com