տուն Քաղաքական Միջազգային Վաճառքի է հանվել ամերիկյան Սվետ քաղաքը

Վաճառքի է հանվել ամերիկյան Սվետ քաղաքը

66
0

article-2674134-1F3FB2C100000578-799_634x424

Ամերիկյան Հարավային Դակոտա նահանգի Սվետ քաղաքի սեփականատերը այն վաճառքի է հանել 400 հազար դոլարով։ Այս մասին հաղորդում է Rapid City Journal թերթը։

Սվետի միակ սեփականատեր Լանս Բենսոնը հայտարարել է, որ այն վաճառքի է հանում բնակելի տնով, բարով, արհեստանոցով, երեք թրեյլերներով և վեց ակր հողով։ Բենսոնն ասել է, որ կպահեր այդ քաղաքը, եթե չլիներ իր զբոսաշրջային բիզնեսը, որը ցանկանում է  զարգացնել։ «Հնարավոր է, որ եթե այն չգնեն մեկ տարվա ընթացքում, ապա ես այն ինձ կպահեմ», — ասել է Բենսոնը։

Ներկայում այս քաղաքի միակ բնակիչները Բենսոնն է ու իր կինը։