Artcurial աճուրդների տան կողմից վաճառվել է Էյֆելյան աշտարակի աստիճանների մի հատվածը։
2-րդ և 3-րդ հարթակները միմյանց կապող աստիճանի հատվածը գնելու համար պայքարել են 8 հոգի, որոնց թվում էին Ֆրանսիայի, Պորտուգալիայի, ԱՄՆ-ի և Լատինական Ամերիկայի ներկայացուցիչներ։ Այն գնել է Պորտուգալիայի քաղաքացի, որը վճարել է 220 հազար եվրո։
19 աստիճանից բաղկացած կոնստրուկցիայի բարձրությունը կազմել է 3.47 մետր։ Մինչև վերջերս այն գտնվել է Շվեյցարիայում՝ մասնավոր հավաքածուում։ Կազմակերպիչներն ակնկալում էին այն վաճառել ընդամենը 20-30 հազար եվրոյով։