Sotheby’s աճուրդների տունը նախօրեին վաճառել է 59.60 կարատ քաշ ունեցող վարդագույն ադամանդը, որի համար գնորդը վճարել է 74.1 մլն դոլար։ Այն դարձել է ամենթանկարժեք քարը, որը երբևէ աճուրդի է հանվել։
Հաշվի առնելով պարգևավճարը, քարի վերջնական գինը կազմել է 83.18 մլն դոլար։ Ադամանդի նախնական գինը կազմում էր 60 մլն դոլար, իսկ աճուրդը տևել է ընդամենը 5 րոպե։ Գնորդը գտնվել է դահլիճում, սակայն նրա անունը չի հրապարակվել։ Sotheby’s աճուրդների տան եվրոպական և մերձավորարևելյան բաժանմունքի ղեկավար Դևիս Բենեթը այս թանկարժեք քարն անվանել է բնության կողմից ստեղծված մեծագույն գանձերից մեկը։