Բժշկական փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ Մերլին Մոնրոն պլաստիկ վիրահատության է դիմել, վաճառվել են Julien’s Auctions աճուրդի տանը: Փաստաթղթերը վաճառվել են 25 600 դոլարով, հաղորդում է Agence-France Presse-ը:
Բժշկական փաստաթղթերը ընդգրկում են Մոնրոյի ռենտգենյան լուսանկարը, ինչպես նաև դերասանուհու բժշկի նշումները: Փաստաթղթերը ցույց են տալիս, որ Մերլին Մոնրոն պլաստիկ վիրահատության է դիմել 1950 թվականին:
Աճուրդը տեղի է ունեցել Բևեռլի Հիլզում: Բժշկական փաստաթղթերի նոր տիրոջ անունը չի հաղորդվում: