տուն Լուրեր Բլոգ «Վաղվա ԱԺ նիստին քննարկվելու է ՀՀ պուԾինիզացման հարցը»

«Վաղվա ԱԺ նիստին քննարկվելու է ՀՀ պուԾինիզացման հարցը»

186
0

d8

Ֆեյսբուքում ձևավորվել է նոր խումբ՝ «Որոշողը մենք ենք»: Այս խումբը  վաղը ԱԺ արտահերթ նիստին զուգահեռ բողոքի ցույց է անցկացնելու ԱԺ շենքի դիմաց: Այս խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Նիստում հանցավոր վարչախումբը փորձելու է վավերացնել ՀՀ-ն 30 տարով սուվերենությունից զրկելու՝ ինքնիշխանությունը կորցնելու՝ Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 2-ին կայացրած հանցավոր որոշումը: Բոլորս ժամը 14:30 գնում ենք Աժ -ի դիմաց՝ ՄԵՆՔ ԵՆՔ ՈՐՈՇՈՂԸ…»:

Իսկ խմբի անդամներից  մեկը` Վահագն Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Վաղվա «ԱԺ» նիստին «քննարկվելու» է ՀՀ պուԾինիզացման «հարցը»։ Ի՞նչ են մտածում «ընդդիմադիր» կուսակցությունները… Ի վերջո ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ պետք է տեսնի, թե «իր» կողմից ընտրված որ խմբակցություններն են իրապես հետևողական ՀԱՆՐԱՅԻՆ շահին և դրանից ելնելով հասկանա ՌԵԺԻՄԻ իրական կառուցվածքը…»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here