տուն Հասարակություն Վաղը քննությունների ամենածանրաբեռնված օրն է. մաթեմատիկայից քննություն կհանձնի ավելի քան 5000 դիմորդ....

Վաղը քննությունների ամենածանրաբեռնված օրն է. մաթեմատիկայից քննություն կհանձնի ավելի քան 5000 դիմորդ. նախարար

242
0

Վաղը միասնական քննությունների ամենածանրաբեռնված օրն է լինելու Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Դիմորդներ ջան, ո՞նց եք: Վաղն ամենածանրաբեռնված օրն է, քանի որ մաթեմատիկայից քննություն կհանձնի ավելի քան 5000 դիմորդ` շուրջ 13 հազարից:

Հերթական քննական օրը հաջողություն եմ մաղթում մեր դիմորդներին:

Խնդրում եմ դիմորդներին պահպանել սոցիալական հեռավորությունը, կրել դիմակ, իսկ ծնողներին` զերծ մնալ քննական կենտրոնների շրջակայքում կուտակումներից:

Ամեն ինչ շատ լավ է լինելու»,-գրել է նա: