Բերդ համայնքապետարանը տեղեկացնում է, որ վաղը՝ հուլիսի 1-ին՝ ժամը 07:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Նորաշեն-Մովսես ավտոճանապարհը փակ է լինելու:
Այն պայմանավորված է ճանապարհի «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող հիմնանորոգման աշխատանքներով:
Համայնքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը: