Կուտակային կենսաթոշակների վերաբերյալ օրենսդրական փաթեթը դեռ պատրաստ չէ, վաղը մենք պատրաստվում ենք քննարկել ՀՀԿ-ում: Այսօր այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Մենք կունենանք մեր առաջարկությունները և յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է իր կարծիքը ունենա: Հրավերը դեռ լինելու է քաղաքական ուժերին»,-ասաց Բաղդասարյանը: