տուն Լուրեր Վաղը կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները

Վաղը կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները

249
0

Nalb

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի առաջիկա հանդիպումը կկայանա վաղը՝ Կիեւում մեկնարկող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին լրագրողներին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Վիենայում երկու նախագահների միջեւ կայացած հանդիպումը գնահատվեց որպես կառուցողական, ԱԳ նախարարներին հանձնարարվեց օգտագործել առաջին հնարավորությունը՝ բանակցային գործընթացը աշխուժացնելու համար: Հուսով ենք, վաղվա հանդիպումը նոր հնարավորություններ կբացի բանակցություններն առաջ տանելու համար»,- ասել է նախարարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here