ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 30-իին՝ ժամը 14։00-ին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում կխոսի սեպտեմբերին դպրոց հաճախելու հնարավորությունների մասին: Այս մասին նախարարը տեղեկացրել է իր ֆեյսբոքյան էջի միջոցով:
«Վաղն այս էջի ուղիղ եթերում կխոսեմ այն մասին, թե ինչ պետք է անել միասին, որ հնարավորություն ունենանք սեպտեմբերի 1-ին բացել դպրոցները: Խնդրում եմ տեղեկացնել այս եթերի մասին ուսուցիչներին, աշակերտներին, ծնողներին: Եթերը կսկսվի ժամը 14:00-ին: Մինչ հանդիպում»,-գրել է նա: