տուն Լուրեր Վաղը կարևոր օր է. Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ ՄԻԵԴ-ը որոշում կկայացնի

Վաղը կարևոր օր է. Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ ՄԻԵԴ-ը որոշում կկայացնի

197
0

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացնելու հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում կացնահարած Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելու օրինականության վերաբերյալ։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Նա հիշեցրել է, որ հայցը ներկայացվել էր դեռևս 2013 թվականին։

”Վաղը կարևոր օր է”,-գրել է պատգամավորը: