տուն Հասարակություն Վաղարշապատի քրեական հետախույզները ապօրինի ատրճանակ են հայտնաբերել ու առգրավել

Վաղարշապատի քրեական հետախույզները ապօրինի ատրճանակ են հայտնաբերել ու առգրավել

177
0

Փետրվարի 24-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նալբանդյան գյուղի 27-ամյա բնակչի վարած մեքենայում ապօրինի զենք կա։
Մեքենան քրեական հետախույզների տեսադաշտում էր հայտնվել Էջմիածին քաղաքի Կամոյի և Շահումյան փողոցների խաչմերուկում։ Վարորդը և Էջմիածնի բնակիչ, 25-ամյա ուղևորը կասկածանքով բերման էին ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Բերման ենթարկվելու ընթացքում ուղևորն ատրճանակը դուրս էր նետել։
Այն դեպքի վայրի զննությամբ վերցվել և ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն՝ դատաձգաբանական փորձաքննության։
25-ամյա երիտասարդի հայտնածով՝ ատրճանակն իրենն է։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: