տուն Մամուլ Վաղարշակ Հարությունյանը չի բացառում, որ Նաիրի Հունանյանը ցանկանա փոխել ցուցմունքը. «ՀԺ»

Վաղարշակ Հարությունյանը չի բացառում, որ Նաիրի Հունանյանը ցանկանա փոխել ցուցմունքը. «ՀԺ»

262
0

«Հայկական ժամանակ»-ը գրում է.

««Հայկական ժամանակ»-ը զրուցել է 1999-2000 թվականներին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:

— Նաիրի Հունանյանը օրերս դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար: Իհարկե պատասխանը կարծեք թե բացասական է լինելու (այդպես հասկացվեց երեկ ԱԺ-ում Արդարադատության նախարարի խոսքից), բայց ըստ ձեզ ինչո՞ւ է նա այդ քայլին դիմել: Հո՞ւյս ունի, որ կարող է ազատ արձակվել:

— Ցմահ դատապարտյալը 20 տարի անց իրավունք ունի դիմել՝ ազատ արձակման հարցը քննարկելու համար: Բայց գիտե՞ք ինչ, մարդ, որը գնացել է այդ քայլին (պետական ոճրագործության-խմբ.)՝ պետք է հասկանալ, որ նա ադեկվատ չի: Որովհետև մարդ, որը հավատում է, որ իրեն այդ գործողությունից հետո կնշանակեն վարչապետ… ինքը այդպիսի սպասելիքներ ուներ: Իրեն ուղղորդել էին՝ ասելով, որ ինքը գալիս է, իրականացնում է այդ ոճրագործությունը, դրանից հետո ինքը դառնում է հերոս: Մենք գործ ունենք այդպիսի նյութի հետ. ես չեմ ասում մարդ, նյութ է ինքը, որ գնում է այդ քայլին: Հիմա այդ մարդուն գնահատել, թե ինչու է դիմել ազատ արձակվելու համար… Պիտի հասկանանք, որ էդ մարդը ադեկվատ չի: Ինքը չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել և հասարակության վերաբերմունքը չգիտի: Եթե մարդը ադեկվատ լիներ՝ բնական է, որ այդպիսի դիմում չէր գրի: Բայց քանի որ ինքը այդ հույսով է և մտածում է, որ վատ բան չի արել, ինքը պետությունը հետ չի գցել, ակնհայտ է, որ այդ մարդուն գնահատել չի կարելի որպես նորմալ մարդու»:

— Իսկ արդյո՞ք որեւէ հանգամանք նա կարող է բացահայտել, որը կփոխի գործի ընթացքը:

— Հա, ես համոզված եմ, որ ինքը կարող է ասել և ասել է դրա մասին: Ինքը իր ցուցմունքները նախկինում էլ փոխել է: Հիմա, ստեղծված իրավիճակում, հեղափոխությունից հետո, երբ որ շահագրգռված է այսօրվա իշխանությունը բացահայտել իրականությունը, ապա այստեղ նա ունի հնարավորություն՝ ներկայացնել ինչ է եղել:

— Բայց հարցն այն է, նա ուզո՞ւմ է ներկայացնել: Կցանկանա՞:

— Իհարկե կցանկանա, նա ուզում է ազատության մեջ լինել:

— Այսինքն՝ նա կօգտագործի այս պահը՝ իր ազատության համա՞ր:

— Չի կարելի բացառել, այո, իհարկե: Ինքը բնական է, որ ուզում է դուրս գալ:

Ամբողջությամբ՝ թերթի համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here