Վերջին շրջանում Հայաստանը սկսել է շատ աննշան կերպով բարձրաձայնել այն բանի մասին, որ Հայաստանի տնտեսական , քաղաքական և հեռահաղորդակցային շրջափակման հեղինակը նախ և առաջ Թուրքիան է: Դրա մասին պետք է խոսել հնարավոր ու անհնար բոլոր հարթակներում, որովհետև ինչպես կարելի է պատկերացնել, որ Սառը պատրազմի վերջում մնացած միակ փակ սահմանը այսօր հայ-թուրքական սահմանն է, Եվրոպական մաքսային միության և ապագա Եվրասիական մաքսային միության միակ փակ սահմանը կշարունակի մնալ հայ-թուրքական սահմանը, ինչպես կարող է այդ երկիրը ունենալ Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ` շարունակելով շրջափակման մեջ պահել Հայաստանին: Այսինքն մի քանի գործոններ կան, սպառնալիքը պետք է նյութականացնել, պետք է բացել ու հանրությանը հնարավորինս հասկանալի լեզվով, միջազգային հանրությանը հասկանալի լեզվով բացատրել, որ Թուրքիան խոչընդոտում է Հայաստանի զարգացմանը:
տուն Լուրեր Տեսանյութ Վահրամ Տեր-Մաթևոսյանը` Ազգային անվտանգության ռազմավարության, Եվրոպական և Եվրասիական միությունների մասին (Տեսանյութ)