տուն Քաղաքական Վահե Ջիլավյանը՝ շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ

Վահե Ջիլավյանը՝ շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ

188
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահե Ջիլավյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ: Այս մասին տեղեկացնում է e-gov.am-ը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Վահե Ջիլավյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Վահե Ջիլավյանը 2017թ. հունիսից մինչեւ  2018թ. մայիս  զբաղեցրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: