ՀՀ նախագահի հրամանագրերով Արման Սարգսյանը ազատվել է ՀՀ ոստիակնության պետի պաշտոնից, իսկ Վահե Ղազարյանը նշանակվել այդ պաշտոնում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Էդուարդ Մարտիրոսյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում, իսկ Արգիշտի Քյարամյանը նշանակվել այդ պաշտոնում: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է զբաղեցրած պաշտոններից ազատել ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին եւ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանին: