տուն Լուրեր Վահե Հակոբյանն ամենահարուստ մարզպետն է

Վահե Հակոբյանն ամենահարուստ մարզպետն է

209
0

tttttttttt

Hetq.am Սյունիքի մարզպետ, ՀՀԿ անդամ Վահե Հակոբյանը Հայաստանի ամենահարուստ մարզպետն է: Եթե մյուս մարզպետների եկամուտները հաշվվում են միլիոններով, ապա Վահե Հակոբյանի դեպքում դրանք հասնում են միլիարդների: Նա մարզպետի պաշտոնը ստանձնել է 2013 թ. հուլիսի 10-ից: Մինչ այդ եղել է ԱԺ պատգամավոր:

Նշենք, որ Վահե Հակոբյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է:

Ըստ 2012 թ. գույքի ու եկամուտների հայտարարագրի՝ նշված տարում Վ. Հակոբյանն ունեցել է 1 մլդ 875 մլն 135 դրամի եկամուտ, որից միայն 3 մլն 124 հազար դրամն է եղել աշխատավարձը, իսկ 1 մլրդ 586 մլն 502 հազարը երկու տարբեր ընկերություններից ստացած շահաբաժինն է, 59 մլն 510 հազարը՝ տոկոսներից ստացված եկամուտը, իսկ մնացածը փոխառություն է:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Վահե Հակոբյանը 2012թ. վերջին իր հաշվին ունեցել է 1 մլրդ 500 մլն դրամ: Մարզպետը մոտ 3 մլրդ 146 մլն դրամի եւ 389 հազար 930 դոլարի հանձնված կամ վերադարձված փոխառություն ունի:

Համեմատության համար նշենք, որ 2009 թ. Վահե Հակոբյանի եկամուտը կազմում էր 1 մլրդ 664 մլն 283 հազար դրամ:

Շարունակությունն այստեղ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here