տուն Քաղաքական Վահե Էնֆիաջյանն ընդունել է Ալեն Սիմոնյանի մարտահրավերը

Վահե Էնֆիաջյանն ընդունել է Ալեն Սիմոնյանի մարտահրավերը

299
0

Ընդունում եմ գործընկերոջս՝ Ալեն Սիմոնյանի մարտահրավերը. ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԲՀԿ կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:

«Հայտնում եմ, որ յուրաքանչյուր ամիս իմ աշխատավարձից 10.000 դրամ կփոխանցվի «Հայաստան» հիմնադրամին: Վստահ եմ, որ անհրաժեշտ է համախմբվել յուրաքանչյուր ազգանվեր գաղափարի շուրջ: Իմ հերթին մարտահրավեր եմ նետում Իվետա Տոնոյանին…»,-նշել է Վահե Էնֆիաջյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանն արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հեռուստամարաթոնի ժամանակ հնչեցրած մարտահրավերին, իր հերթին հանդես էր եկել համանման կոչով: