տուն Լուրեր Բլոգ Վահան Հովհաննիսյան, ներկայացնելու ես Սերժին եւ ոչ Հայաստանի քաղաքացուն

Վահան Հովհաննիսյան, ներկայացնելու ես Սերժին եւ ոչ Հայաստանի քաղաքացուն

443
0

Արսեն Խառատյանը facebook սոցցանցի իր էջում գրել է.

«Վահան Հովհաննիսյանը պետությունն ու պետականությունը նույնականացնում է Սերժ Սարգսյանի հետ, ենթադրում եմ նկատի ունենալով նախագահի ինստիտուտը: Մինչ այս դաշնակցական պատգամավորը չի հերքել, որ առաջիկայում դեսպան է նշանակվելու եւ երեւի էս որոշմանը հավատարիմ է, քանի որ փաստն այն է, որ սահմանադրորեն դեսպանները ներկայացնում են ոչ միայն պետությունը, այլեւ դրա ղեկավարին: Այս որոշումը, բացի ամեն ինչից, հավանաբար պայմանավորված է ցեղասպանության 100-ամյակի նախօրեին Եվրոպայում դաշնակցական ձայն ունենալով, թուրքերին մեսիջ ուղարկելու եւ դաշնակցական ներուժը քարոզչական նպատակներով համախմբելու մտայնությամբ, սա` Էդուարդիչ, քո գործն ա, բայց իմացի, որ ներկայացնելու ես Սերժին եւ ոչ Հայաստանի քաղաքացուն: Ու եթե իրոք անձնական վիրավորանք ես ընկալել Զառայի ասածը, ապա Տեր-Պետրոսյանի իշխանավորման օրոք քաղբանտարկյալ եղած տարիներիդ եւ հատկապես 96-ից հետո, պիտի սփյուռքի եւ հայաստանցի գործընկներիդ կոչ անեիր միեւնույն կերպ վարվել նախագահի ինստիտուտը ներկայացնող Լեւոնի նկատմամբ..»

Կից նյութն` այստեղ :

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here