տուն Հասարակություն Իրավական Վահագն Վերմիշյանին ենթադրյալ կաշառք տված անձը Ջոն Ֆարխոյանն է. Armtimes.com

Վահագն Վերմիշյանին ենթադրյալ կաշառք տված անձը Ջոն Ֆարխոյանն է. Armtimes.com

272
0

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին ենթադրյալ կաշառք տված անձը Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն է, հայտնում է «Հայկական ժամանակ»-ը:

Ազգային անվտանգության մամուլի կենտրոնից տեղեկացրել են, Ֆարխոյանին մեղադանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք տալը):

Ջոն Ֆարխոյանը Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետի պաշտոնից ազատվել է այս տարվա հունվարի 22-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել:

Նա կալանավորվել է: