Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը` «Մարտի 1»֊ի գործով քննող քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը ձերբակալվել է ՌԴ֊ում և առաջիկայում կքննարկվի նրա արտահանձնման գործընթացի հարցը։
Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 38-349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):
Հայաստանում նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, սական դատարանը մերժել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը նշեց, որ ձերբակալման մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանությանը, սահմանված կարգով կնախաձեռնի էքստրադիցիոն գործընթաց։