տուն Սպորտ Վալենսիան հինգ անպատասխան գնդակ է ուղարկում Բազելի դարպասը․ Եվրոպա լիգա, քառորդ եզրափակիչներ

Վալենսիան հինգ անպատասխան գնդակ է ուղարկում Բազելի դարպասը․ Եվրոպա լիգա, քառորդ եզրափակիչներ

88
0

10172762_10152351706165120_6961604962171943245_n

Եվրոպա լիգայում երեկ կայացան քառորդ եզրափակչի վերջին հանդիպումները և հայտնի դարձան կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները։

Թուրինի «Յուվենտուսն», ինչպես և առաջին խաղում, առավելության հասավ ֆրանսիական «Լիոնի» նկատմամբ։ Երկու խաղերի արդյունքում գրանցվեց 3։1 հաշիվը։

Իսկական անակնալ մատուցեց «Վալենսիան»։ Իսպանական թիմը 0։3 հաշվով պարտություն էր կրել առաջին խաղում շվեյցարական «Բազելից»։ Սակայն պատասխան խաղում «չղջիկները» հիմնական ժամանակում ոչ միայն հավասարեցրին երկու խաղերի արդյունքներով հաշիվը՝ 3։0, այլ նաև լրացուցիչ ժամանակում 2 անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը՝ 5։0, և հաջորդ փուլ է դուրս գալիս «Վալենսիան»։

Իսպանական «Սևիլյան» նույնպես անակնկալ մատուցեց։ Առաջին խաղում նվազազագույն հաշվով զիջելով «Պորտուին»՝ «Սևիլյան» 4։1 հաշվով հաղթեց Պորտուգալիայի չեմպիոնին սեփական հարկի տակ։ Իսկ ահա պորտուգալական մեկ այլ թիմ՝ «Բենֆիկան» 2։0 հաշվով հաղթեց «Ալկմաարին» և առանց խնդիրների անցավ հաջորդ փուլ։

Կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը կկայանա այսօր։