Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրըˋ տիկին Գրետան գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին Araratnews.am-ին հայտնեց Նաիրի բժշկական կենտրոնի բուժ գծով փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը:
«Վիճակը կայուն է, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարման դիագնոզ ունի»,- ասաց Լուսինե Աղաբաբյանը:
Նշենք, որ Վազգեն Սարգսյանի մորը տեղափոխել են հիվանդանոց երեկˋ առողջական վիճակի կտրուկ վատանալուց հետո: