![]()
«Երբ 1988 թ. մենք հավաքվում էինք Իգոր Մուրադյանի տանը, առաջ էինք քաշում Ղարաբաղի, իսկ այնուհետև նաև անկախության խնդիրները: Արդյունքում մենք այսօր ունենք դե-ֆակտո անկախ Արցախ: Իսկ ազատությունը լիարժեք ստացանք»,- ասել է Վ. Մանուկյանը:
Վերջինիս խոսքերով՝ ղարաբաղյան շարժումը կարելի է բաժանել 2 հիմնական մասի`դա փիլիսոփայական և գաղափարական ալիքն էր, որը ցնցեց ողջ ԽՍՀՄ-ը, և «մարդկային գործոնը», այսինքն՝ այն, ինչ անում և ասում էին հասարակ մարդիկ: Ըստ Վ. Մանուկյանի՝ շարժումը, որն իր առաջին ծիլերն է տվել դեռևս խրուշչովյան շրջանից, 1988 թվին հսկայական ազդեցություն ունեցավ Խորհրդային միության հետագա փլուզման վրա:
«Այն ժամանակ, երբ Հայաստանում փողոց էին դուրս գալիս հազարավոր մարդիկ, Մերձբալթիկայում անցկացվում էին առաջին զգույշ սակավաթիվ ցույցերը: ԽՍՀՄ-ում գրեթե բոլորը վախենում էին մասսայական ակցիաների դեմ բիրտ ուժի կիրառումից, իսկ հայ ժողովուրդը թոթափեց այդ վախը, ինչը շատերի համար անհավատալի էր թվում»,- նշել է նա:
Վերջինիս կարծիքով, շարժումից հետո գլխավոր կորուստը երազանքի պակասն է: «Մենք կորցրինք մեր երազանքը, և դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ մենք չունենք ազատ և արդար ընտրություններ: Եթե 1995-1996 թթ. մենք անցկացնեինք նորմալ ընտրություններ` ամեն ինչ այլ կերպ կընթանար»,- ասել է Մանուկյանը:
Իր հերթին, «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը նշել է, որ ներկայումս Հայաստանում մեծանում է մի սերունդ, որը շատ քիչ բան գիտի 1988 թ. շարժման մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։ |