տուն Քաղաքական Վազգեն Մանուկյանի հեռացմամբ շահագրգռված չեմ եղել. ՀԽ նախագահ

Վազգեն Մանուկյանի հեռացմամբ շահագրգռված չեմ եղել. ՀԽ նախագահ

299
0

«Հանրային խորհրդի մասին օրենքը պետք է փոխվի»,- լրագրողներին ասաց ՀԽ նորընտիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը կառավարության նիստից հետո: 

Ստյոպա Սաֆարյանն ինչու համաձայնեց լինել ՀԽ նախագահ, եթե նախկինում հերքել էր դա: «Ցանկությունն ինձանից չէ»,- ասաց պարոն Սաֆարյանը:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանին գովերգում է Ստյոպա Սաֆարյանը, ջանք ու եռանդ չի խնայել՝ դրա համար էլ ընտրվեց ՀԽ նախագահ, Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Այդպիսի ջանք չեմ  թափել: Համաձայնելով նշանակվել ՀԽ-ում տարեսկզբին՝  նպատակ չեմ ունեցել դառնալու ՀԽ նախագահ»: 

Արդյոք Ստյոպա Սաֆարյանը շահագրգռված էր Վազգեն Մանուկյանի հեռացմամբ: Հարցին պարոն Սաֆարյանը բացասական պատասխանեց: Նրանք, ովքեր Հանրային խորհուրդը կդիտարկեն քաղաքական խաղերին մասնակցելու կառույց, այդ պարագայում կամ ես այնտեղ պիտի անելիք չունենամ, կամ ՀԽ-ի տվյալ անդամները: