տուն Հասարակություն Վազգեն Մանուկյանի կնոջ գրառման մասին հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն․ դատախազություն

Վազգեն Մանուկյանի կնոջ գրառման մասին հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն․ դատախազություն

217
0

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.

«Ինչպես տեղեկացվել էր մեր կողմից, ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության էր առել ֆեյսբուքյան օգտատեր Վարդուհի Իշխանյանի 29.10.2019թ. իր ֆեյսբուքյան էջում արված գրառման վերաբերյալ որոշ ԶԼՄ-ներում արված հրապարակումները, ինչպես նաև այդ գրառման կապակցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը:

Արդյունքում այսօր ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ գրառման վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները և ներկայացված դիմումն ուղարկվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ դրանցում ներկայացված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here