տուն Լուրեր Վազգեն Մանուկյանը «Գրիբոյեդով» ակումբի անդամ չէ՞

Վազգեն Մանուկյանը «Գրիբոյեդով» ակումբի անդամ չէ՞

316
0

Vazgen-Manukyan-Re

Երեկ AraratNews.am-ի հետ զրույցում ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը վրդովվեց, երբ հարցրեցինք, թե արդյոք ինքը հայ-ռուսական «Գրիբոյեդով» ակումբի անդամ է և խնդրեցինք մեկնաբանություն անի նույն ակումբի մեկ այլ անդամիˋ  Ալեքսանդր Դուգինի՝ Հայաստանի ոչ սուվերեն պետություն լինելու մասին արտահայտած տեսակետի վերաբերյալ:

Պարոն Մանուկյանը բարկացած ներկայացրեց, որ ինքը նշված ակումբի անդամ չէ, այլ մի քանի անգամ հրավիրված է եղել ակումբի քննարկումներին:
Հետաքրքիր է, որ «Գրիբոյեդով» ակումբի մեկ այլ հայ անդամ՝ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, խոսելով ակումբի մասին, ներկայացրել էր, թե հայկական կողմից ովքեր են ակումբի անդամները: Քաղաքագետը պատասխանելով «Հայկական ժամանակ» օրաթերթի այն հարցին, թե ովքեր են հայկական կողմից ակումբի անդամներն, ասել էր.«Վազգեն Մանուկյանն է, Արմեն Մազմանյանն էր, Տիգրան Լիլոյանը՝ Իտառ-Տասսի, Էդվարդ Սանդոյանը, Կարինե Գևորգյանը, ով աշխատում է Մոսկվայի Արևելագիտության ինստիտուտում, ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Արա Թադևոսյանը՝ Մեդիամաքս, Շուշանիկ Արևշատյանը, Եգոր Գլումովը, Շուշան Պետրոսյանը»:

Կից նյութը այստեղ: