տուն Տնտեսական Ս. Սաֆարյան. դատավորը գողական է գնացել

Ս. Սաֆարյան. դատավորը գողական է գնացել

298
0
Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«ՀՀ Վարչական դատարանը 2-րդ անգամ ետ վերադարձրեց հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերալ Տարոն Մարգարյանի ապօրինի ակտերը առոչինչ ու անվավեր ճանաչելու մասին «Բարև Երևան» խմբակցության զույգ հայցադիմումները: Դատավոր կոչված Արծրուն Միրզոյանը իր որոշման մեջ ուղղակի գողական է գնացել և ամբողջ 4 էջանոց վճռի բովանդակությունը հետևյալն է.

 

«Ճիշտ է, նախկին վերադարձից հետո իմ կամայականության արդյունք պահանջները կատարել եք, բայց Տարոնը լավ է արել՝ օրենքներ է խախտել, ձե՞զ ինչ, ո՞ւմ շահն եք ներկայացնում, որ բողոքարկում եք»: Առանց չափազանցության մերժման հիմնավորումը սա է` «Դուք սուբյեկտ չեք, չեք կարող դիմել դատարան, քանի որ ես չգիտեմ, թե ում շահերի պաշտպանության համար եք դիմում, չնայած որ Երևան քաղաքում ՏԻՄ օրենքը ձեզ սուբյեկտ է ճանաչում»:

 

Փաստացի, Հայաստանի դատարանների կողքը ոմանց կապում են, որ մերժեն հայցադիմումներն ընդունելը, հենց այդպես` գողականով, ճշտով, իսկ իրականում` կատարածուի ողորմելի կարգավիճակով: Նրանց հանձնարարված է հայցադիմումը վարույթ չընդունել, որպեսզի Տարոն Մարգարյանը օրենքի նորանոր խախտումներով ուղեվարձը թանկացնի մինչև 200 դրամ: Եթե հասարակությունը այս ամենը հանդուրժելու է, ապա ցավալի է, և դա նշանակում է, որ այլևս ոչ միայն պաշտպանված չենք մեր երկրում, այլև անելիք չունենք:

 

Կոչ եմ անում բոլորին, և հատկապես ուղեվարձի թանկացման դեմ պայքարող մարդկանց, երիտասարդներին, անտարբեր չլինել, չթուլանալ և թույլ չտալ, որ կրկին հետևանքների դեմ պայքարենք: Ապօրինի որոշումները պետք է խեղդվեն հենց օրորոցում՝ ինչպես կասեր նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

 

Վաղը «Բարև Երևան» խմբակցությունը ասուլիս կտա այս թեմայով: Տեղի մասին կհայտարարենք:

 

Հ.Գ. Ըստ նախնական տեղեկությունների, Արծրուն Միրզոյանը տաղանդավոր ընտրակեղծարար Տիգրան Մուկուչյանի օգնականն է եղել: Թե ինչ է ասում ժողովրդական խոսքը ինչ-որ մեկին ինչ-որ մեկի կողքը կապելու մասին՝ ավելի լավ է՝ չասեմ»…

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here