տուն Քաղաքական Միջազգային «Սև սուրճը» ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ համարվել է թուրքական մշակութային ժառանգություն

«Սև սուրճը» ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ համարվել է թուրքական մշակութային ժառանգություն

188
0

91049765_large_4735359_large

Բաքվում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստի ժամանակ, որտեղ ՄԱԿ-ի անդամ գրեթե բոլոր երկրների 800 ներկայացուցիչներ որոշում են այդ կազմակերպության մշակութային ժառանգության օբյեկտները, որոշում է կայացվել Թուրքիային վերապահել «սև սուրճը» հռչակել ազգային ժառանգություն:

Երկար տարիներ հատկապես Հունաստանն ու Թուրքիան պայքարում էին «սև սուրճն» ազգային ժառանգություն համարելու համար: Թուրքիայի մշակույթի նախարարության հետազոտությունների և կրթության դեպարտամենտի ղեկավար Ահմետ Արին հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում սահմանափակվել այս հռչակագրով, այլ մտադիր են «համակողմանի պաշտպանել թուրքական մշակույթի այս տարրի իրավունքները»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here