տուն Մամուլ Սև շուկա՝ տեխստուգման կտրոնների ոլորտում․ «Ժամանակ»

Սև շուկա՝ տեխստուգման կտրոնների ոլորտում․ «Ժամանակ»

236
0

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանում դեռևս անցած տարեվերջից խնդիրներ են առաջացել մեքենաների տեխստուգման կտրոնների բացակայության հետ կապված: Կտրոնները տրամադրում են բանկերը, սակայն նրանց աշխատակիցները արդարանում են, որ իրենք այդ կտրոնները ստանում են Ճանապարհային ոստիկանությունից:

Արդյունքում առաջացել է տեխստուգման կտրոնների սև շուկա, և դրանք հնարավոր է ձեռք բերել միայն լրացուցիչ վճարի դեպքում:

Տեխզննման կտրոնի բացակայությունը համարվում է վարչական իրավախախտում և տուգանվում է 50 հազար դրամով: Այս խնդիրը գոյություն ունի տարիներ շարունակ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։