Marvel-ը թողարկել Է «Սև այրին» (Black Widow) ֆիլմի թրեյլերը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Գլխավոր հերոսուհու դերը խաղալու է Սքառլեթ Յոհանսոնը: Նա մարմնավորելու է լրտեսուհի Նատաշա Ռոմանոֆին: Դերասանական կազմի մեջ են ընդգրկվել նաև Դևիդ Հարբորը (Ալեքսեյ – Կարմիր Պահապան), Ֆլորենս Փյուն (Ելենա), Օ. Թ. Ֆագբենլին (Մեյսոն) և Ռեյչել Վայսը (Մելինա):
Ֆիլմն էկրան է բարձրանալու 2020 թվականի մայիսի 1-ին: