տուն Տնտեսական Սևծովյան տնտեսական համագործակցության կոնֆերանսը` Երևանում

Սևծովյան տնտեսական համագործակցության կոնֆերանսը` Երևանում

184
0

Հոկտեմբերի 5-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տարածքում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կոնֆերանս: Այս մասին ասվում է էկոնոմիկայի նախարարության այսօր տարածած հաղորդագրությունում: Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Կոնֆերանսը կազմակերպվել էր ս.թ. հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը ՍԾՏՀ կազմակերպությունում Հայաստանի նախագահության շրջանակում:

Կոնֆերանսի ընթացքում ներկայացվեցին ՍԾՏՀ կազմակերպության անդամ-երկրների ՏՀՏ ոլորտի վերջին զարգացումները, Ինկուբատորների ասոցիացիայի ստեղծման ծրագիրը: Ներկայացվեց նաև Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ստեղծման ծրագրի վերաբերյալ շնորհանդես:

Կոնֆերանսի ավարտին մասնակիցների կողմից միաձայն ընդունվել է որոշում՝ ՍԾՏՀ Ինկուբատորների ասոցիացիայի ստեղծման վերաբերյալ: Կոնֆերանսի մասնակիցներն այցելել են նաև «Դիջիթեք 2013» ՏՀՏ ոլորտի միջազգային ամենամյա ցուցահանդես:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here