տուն Քաղաքական Միջազգային Սևաստոպոլում, Ռուսաստանին միանալու հանրաքվեին, մասնակցել է բնակիչների 123 տոկոսը

Սևաստոպոլում, Ռուսաստանին միանալու հանրաքվեին, մասնակցել է բնակիչների 123 տոկոսը

94
0

referendum_crimea

Ստացվել է այնպես, որ Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեին Սևաստոպոլում մասնակցել է բնակչության 123 տոկոսը։ Այս զավեշտալի թվերը հայտնաբերել է բլոգեր Teh-nomad-ը։ Բանն այն է, որ նախօրեին Ղրիմի հանրաքվեի կազմակերպիչ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մալիշևը, հրապարակելով մասնակցության պաշտոնական թվերը, նշել էր, որ Ղրիմում հանրաքվեին մասնակցել է 1 միլիոն 250 հազար 426 մարդ, իսկ Սևաստոպոլի հետ միասին՝  1 միլիոն 724 հազար 563 մարդ։

Ստացվում է, որ Սևաստոպոլի հանրաքվեին մասնակցել է 474 հազար 137 մարդ։ Խնդիրն այն է, որ 2013 թվականի նոյեմբերի մեկի դրությամբ, Սևաստոպոլում ապրել է ընդամենը 385 հազար 462 մարդ, ինչից հետում է, որ չորս ամսում Սևաստոպոլի բնակչությունն աճել է 23 տոկոսով, ինչն աննախադեպ է համաշարհային պատմության մեջ։