The Financial Times-ը գրում է, որ Ռուսաստանի արևմտյան շրջաններում ընթացող զորավարժությունները լուրջ անհանգստություն են առաջացրել Եվրոպայում։ Այնտեղ կարծում են, որ Մոսկվան սրում է իրավիճակը և յուղ լցնում ուկրաինական հակամարտությա մեջ։
Սակայն ըստ պարբերականի՝ Մոսկվայի գործողություններն անտրամաբանական չեն։ Սևաստոպոլում Ղրիմի նավահանգիստը կենսական նշանակություն ունի Ռուսաստանի նավատորմի համար՝ Սև ծովում, Միջերկրականում։ Դրանով է բացատրվում Ռուսաստանի ձգտումը վերականգնելու ԽՍՀՄ կայսրությունից հետո երբեմնի հզորությունը։
Վերջերս նախագահ Վլադիմիր Պուտինը Սևաստոպոլում սևծովյան նավատորմի առկայությունը անվանել էր տարածաշրջանային անվտանգության կարևորագույն գործոն։ Այն բանից հետո, երբ Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետևանքով Ռուսաստանը հրաժարվեց օգտագործել Միջերկրականի ափին գտնվող Տարտուսի նավահանգիստը, Սևաստոպոլը ներկայում ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում ՌԴ-ի համար։