տուն Հասարակություն Առողջապահություն Պարետը նոր որոշում է կայացրել. Սևան քաղաքը կշարունակի փակ մնալ

Պարետը նոր որոշում է կայացրել. Սևան քաղաքը կշարունակի փակ մնալ

315
0

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում մինչև հունիսի 3–ը կիրառված սահմանափակումները կպահպանվեն մինչև հունիսի 10-ը` ժամը 23։59-ը։ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում։

Ըստ այդ որոշման` Սևան համայնքում կիրառվի համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի։

Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում կտեղադրվեն հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Սևան համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով։

Որոշման մեջ ասվում է նաև, որ Սևան համայնքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կկիրառվեն ժամանակավոր սահմանափակումներ։

Որոշումն ուժի մեջ է մտնում հունիսի 3-ին՝ ժամը 15:00-ին։

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 573 դեպք, 256 մարդ առողջացել է, 8-ը՝ մահացել։