տուն Հասարակություն Սևանի մակարդակը պետք է տարեկան 30 սմ-ով բարձրանա․ հիմնավորում է պատգամավորը

Սևանի մակարդակը պետք է տարեկան 30 սմ-ով բարձրանա․ հիմնավորում է պատգամավորը

196
0

ՀՀ Ազգային ժողովում կայացել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։

Նիստի շրջանակում հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը նշել է, որ, համաձայն ՀՀ օրենսդրության, Սևանի լճի մակարդակը պետք է մինչև 2030 թվականը հասնի 1903,5 մետր մակարդակի:

«Դրա համար այն ամեն տարի պետք է բարձրանա առնվազն 30 սանտիմետրով»,- նշեց պատգամավորը:

Կարապետյանի հիմնավորմամբ, օրենքի տրամաբանությունն այն է, որ Սևանա լճում ջրի պաշարի մեծացման և դրանով պայմանավորված` էկոլոգիական որոշակի պրոցեսների արդյունքում լիճը սկսի ինքնամաքրվել: