Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին մեկնել է Գեղարքունիքի մարզ՝ Սևանի թերակղզում մասնակցելու Eco fish fest ձկան փառատոնին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ելույթ ունենալով փառատոնի մասնակիցների ներկայությամբ՝ Փաշինյանն իր գոհունակությունն է հայտնել, որ Հայաստանում զարգանում է փառատոնային մշակույթը: «Սա ունի երկու կարևոր իմաստ: Առաջինը՝ երկրում տրամադրությունը փոխվում է, բարձրանում է: Մենք իսկապես պետք է մեր առօրյան ավելի ուրախ և էներգիայով լի կազմակերպելու առիթները բաց չթողնենք: Երկրորդը՝ այս կարգի միջոցառումները կարևոր են Հայաստանի տնտեսության զարգացման գործում, դրանք զարգացնում են զբոսաշրջությունը, ռեստորանային բիզնեսը և գուցե ավելի շատ մեր ուշադրությունը հրավիրում այն խնդիրների վրա, որոնք ունենք Սևանում և դրա շուրջ»,- նկատել է ՀՀ վարչապետը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: